Սոցիալական առաջընթաց  արձանագրած երկրների ցանկում Հայաստանը 61-րդ տեղում է
29/04/2015 10:19

Սոցիալական առաջընթաց արձանագրած երկրների ցանկում Հայաստանը 61-րդ տեղում է

Հայաստանը սոցիալական առաջընթաց արձանագրած երկրների ցանկում հայտնվել է 61-րդ տեղում: 

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ «Social Progres Imperative» միջազգային կազմակերպության կայքում տեղադրված  վարկանիշային այդ աղյուսակը կազմվում է մի քանի ենթացուցանիշներով՝ բնություն, խմելու ջրի և օդի մաքրություն, կրթություն, առողջապահություն, տնտեսական ցուցանիշներ, ինչպես նաև մարդու ազատություն, իրավունքներ, արդարադատություն և այլն:

Թվարկված առաջին ցուցանիշներով Հայաստանը շահեկան դիրքեր է գրավում, իսկ ահա մարդու իրավունքների, ազատությունների և արդարադատության վերաբերող ցուցանիշներով բավական ետ  է: Օրինակ՝ «անձի ազատություններ և ընտրություն» ցուցիչով Հայաստանը 115-րդ տեղում է 180 երկրների շարքում, «անձի իրավունքներ» ցուցիչով՝ 94-րդ տեղում.: Բոլոր ցուցիչների համադրմամբ է, որ Հայաստանը հայտնվել է 61-րդ հորիզոնականում»:

Սոցիալական առաջընթաց արձանագրած երկրների ցանկում Հայաստանը 61-րդ տեղում է