.jpg)
28/04/2015 09:31
Իշխանական շրջանակներում նշում են, որ այս տարի համաներում չի լինի
«Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու սպասումները ապրիլի 24-ից հիմա էլ տեղափոխվել են մայիսյան տոներ, սակայն իշխանական շրջանակներում նշում են, որ համաներում կարելի է սպասել եկող տարի միայն:
Համաներման հնարավոր ժամկետ է նշվում եկող գարունը՝ սահմանադրական փոփոխություններին զուգահեռ»,- գրել է «Հայկական Ժամանակը»: