Daily Mail. Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել «Մանչեսթեր Յունայթեդը»
28/04/2015 18:54

Daily Mail. Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Daily mail բրիտանական պարբերականի հոդվածագիր Ադրիան Դուրհամը համոզված է, որ հաջորդ տարի չեմպիոնական մրցավազքին մասնակցելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է փորձի ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստներ Իլքայ Գյունդողանին, Սվեն Բենդերին և Հենրիխ Մխիթարյանին.

«Եթե Լուի վան Գալն ուշադրություն է դարձնում Դորտմունդին, նա պետք է փորձի պայմանագիր ստորագրել փայլուն հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ: Ինչպիսի՜ խաղարկող է այս տղան. նա խաղադաշտի բոլոր հատվածներում կարողանում է տիրել գնդակին, թիմի համար լավ հնարավորություններ է ստեղծում և լավ փոխանցումների է տիրապետում: Գոլեր խփել նա նույնպես կարողանում է»,- նշված է հոդվածում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 4-րդ հորիզոնականում է: Նյութը տեղադրված է totalfootball.am կայքում:

Daily Mail. Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել «Մանչեսթեր Յունայթեդը»