Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
28/04/2015 13:41

Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է:

Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014 թվականին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից գլխավորում է Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականը:

Սարգիս Հովսեփյանի կենսագրությունը

Ծնվել է 1972 թ. Նոյեմբերի 2-ին:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների:

Ֆուտբոլային կարիերա

1990-1991 թթ. - «Մալաթիա»

1991-1992 թթ. - «Լոռի»

1992-1997 թթ. - «Փյունիկ»

1998-2003 թթ. - «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)

2003-2004 թթ. - «Տորպեդո-Մետալուրգ» (Մոսկվա, Ռուսաստան)

2004-2012 թթ. - «Փյունիկ»

1992-2012 թթ. - Հայաստանի Ազգային հավաքական

Համարվում է ռեկորդակիր Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով (132)

Նվաճումներ որպես ֆուտբոլիստ

1992, 1995/96, 2004-2010 թթ. - Հայաստանի չեմպիոն

1996, 2004, 2009, 2010 թթ. - Հայաստանի գավաթ

1997,2004, 2006, 2007, 2009 թթ. - Հայաստանի սուպերգավաթ

1998/99 թթ. - Ռուսաստանի գավաթ

2003 թ. - Ռուսաստանի բրոնզե մեդալակիր:

Նվաճումներ որպես մարզիչ

2014 թ.- Հայաստանի գավաթակիր՝ որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Մարզչական որակավորում

2013 թ.- ստացել է Բ կարգի մարզչական արտոնագիր: