29/04/2015 11:17
Այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Իսկ ապրիլի 30-ին, ինչպես նաև մայիսի 1-ին Հանրապետության հյուսիսային շրջաններում, 2 և 3-ին` երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում ևս այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 30-ին, մայիսի 2 և 3-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: