Հաջորդ շաբաթ համաներման նախագիծ կներկայացվի ԱԺ
29/04/2015 09:51

Հաջորդ շաբաթ համաներման նախագիծ կներկայացվի ԱԺ

Ազգային ժողովի կուլիսներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ մայիսի 5-ին հնարավոր է՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի արտահերթ նիստ գումարվի: Սակայն, «Ժողովուրդի» տեղեկություններով, նշված արտահերթ նիստը ևս մեկ նշանակություն կարող է ունենալ. չի բացառվում, որ հենց այդ նիստի շրջանակներում, ի վերջո, խորհրդարանին ներկայացվի արդեն մի քանի ամիս քննարկվող համաներման նախագիծը:

«Այն մինչ օրս հնարավորինս գաղտնի է պահվում: Միայն հայտնի է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է համաներում հայտարարել, թե երբ ինչ բովանդակությամբ կլինի այն, թերևս կպարզվի երկու շաբաթից»,-գրել է թերթը:

Հաջորդ շաբաթ համաներման նախագիծ կներկայացվի ԱԺ