29/04/2015 17:31
Բակո Սահակյանը մասնակցել է ժենգյալով հացի փառատոնին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Արցախի նախագահ Սահակյանը հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական՝ այն արժևորելով ազգային սովորությունները պահպանելու ու տարածելու եւ զբոսաշրջությունը խթանելու տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից և արտերկրից: