Ռոնալդո. Հույս ունեմ` Նեյմարը կկարողանա գերազանցել ինձ
30/04/2015 17:13

Ռոնալդո. Հույս ունեմ` Նեյմարը կկարողանա գերազանցել ինձ

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն, ով 1994 և 2002 թվականերին նվաճել է Աշխարհի չեմպիոնի կոչումը, հույս ունի, որ «Բարսելոնայի» 23-ամյա հարձակվող Նեյմարը կգերազանցի իրեն:

«Անկեղծ հույս ունեմ, որ Նեյմարը կկարողանա բոլոր առումներով գերազանցել ինձ: Նա անհավանական պայծառ ապագա ունի: Այո՛, նա այժմ էլ հրաշալի է խաղում: Նեյմարի խաղը կարող է բրազիլացիներին երջանկացնել, չէ՞ որ նա խորհրդանիշ է դարձել»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերել է «ESPN Brazil»-ը:

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 29 խաղի և խփել է 20 գոլ:

Ռոնալդո. Հույս ունեմ` Նեյմարը կկարողանա գերազանցել ինձ