30/04/2015 16:54
Գևորգ Կոստանյանը պահանջել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործը
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործով վերահսկող դատախազից հանձնարարել է նախաքննական մարմնից պահանջել Ժիրայր Սեֆիլյանի և նրա ընկերների գործը: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Հարցին՝ ի՞նչն է դրա պատճառ հանդիսացել, հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ դա դատախազական գործառույթ է, իսկ գործի նյութերը դեռևս չեն ուսումնասիրվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվեցին և ապա կալանավորվեցին «Հիմնադիր խորհրդարանի» 5 անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը։ Նրանք մեղադրվում էին ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ։