04/05/2015 12:59
Ազատ Արշակյան. Մենք պետք է օրինակ վերցնենք Արցախից
«Երեկ տեղի ունեցած ԼՂՀ խորհրդարանական ընտրություններով կարող ենք հպարտանալ: Այդ ընտրություներով մենք աշխարհին ապացուցեցինք, որ անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում կարող ենք առանց ընտակեղծիքների ընտրություններ անցկացնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին, նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին անդամ Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ևս պետք է օրինակ վերցնի Արցախից:
«Մենք պետք է ընտրություններ կազմակերպող դեսանտ հրավիրենք Արցախից և օրինակ վերցնենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հայտարարությանը, որով նրանք ճանաչում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերը՝ իրենց ապագա ճակատագիրը որոշելու հարցում, ապա Ա. Արշակյանի համոզմամբ՝ այդ հայտարարությունը փաստում է այն մասին, որ այդ կառույցը ևս ճանաչում է Արցախը:
«Դե թող Ադրբեջանն անընդհատ բացասական խոսի Արցախի մասին»,- ընդգծեց նա: