04/05/2015 15:40
Ժիրայր Սեֆիլյան. Ուշ թե շուտ մեզ հաջողվելու է այս հանցավոր ռեժիմից ձերբազատվել
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ իրենց հանդեպ ճնշումները իշխանության թուլությունից են և երկար կյանք չի մնացել նրանց: Այս մասին ասյօր լրագրողներին ասաց ստորագրությամբ ազատ արձակված Ժ. Սեֆիլյանը:
Նրա խոսքով՝ այս ռեժիմը չունի Հյուսիսային Կորեայի ռեսուրսը, որ ներփակվի աշխարհից և ճնշի ժողովրդին:
«Մենք պայքարը շարունակում ենք, մեր ընթացքը կարող են ընդամենը դանդաղեցնել, բայց կասեցնել չի հաջողվի: Ուշ թե շուտ մեզ հաջողվելու է այս հանցավոր ռեժիմից ձերբազատվել: Համբերություն մեր ժողովրդին և ինչպես նախկինում խոստացել էինք, հիշեցնում ենք մեր ժողովրդին, որ մեզ հաջողվելու է ձերբազատվել այս ռեժիմից»,-ասաց նա:
Ժ. Սեֆիլյանը ասաց, որ, բնականաբար, համաձայն չեն մեղադրանքին, քանի որ ամբողջ գործը ծայրեծայր խեղկատակություն է, ծայրեծայր թատրոն և առաջիկա օրերին կբացեն փակագծերը:
«Վտանգավոր զենք են գտել խուզարկության ժամանակ՝ ջերմուկի շիշ, սոդա, դրոշակներ: Մեր կողմից շեղում չի լինելու, թող իրենք մտածեն: Անընդհատ ճնշումները սպասելի են, քանի կա այս ռեժիմը, նրանք ըստ էության են համասահմանադրական գործողության մեջ և ամեն օր են բռնաբարում ՀՀ Սահմանադրությունը, մենք ենք, որ ի սկզբանե հայտարարել ենք, որ օրենքից չենք շեղվելու, բայց ասել ենք, որ անհիմն կարող են ձերբնալալել, ինչպես որ եղավ»,-ասաց նա:
Նա ասաց, որ իր հանդեպ իրավապահների վերաբերմունքից որևէ դժգոհություն չունի: