Լևոն Արոնյանը՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում
05/05/2015 17:17

Լևոն Արոնյանը՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում

Լևոն Արոնյանը Ռուսաստանի ակումբային առաջնության չորրորդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Էռնեստո Ինարկիևի հետ: Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիրը» 4,5:1,5 հաշվով հաղթեց Մոսկվայի «Նաշե Նասլեդիե» ակումբին:

Այժմ «Սիբիրը» 8 միավորով Բելորեչենսկի «Ունիվերսիտետի» հետ գլխավորում է աղյուսակը:  Այսօր հինգերորդ տուրում «Սիբիրը» և «Ունիվերսիտետը» հանդիպում են միմյանց հետ: Մրցաշարը կավարտվի մայիսի 7-ին:
 

Լևոն Արոնյանը՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում