ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը մնացել է 77-րդ հորիզոնականում
07/05/2015 17:40

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը մնացել է 77-րդ հորիզոնականում

Այսօր` մայիսի 7-ին, ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 77-րդ տեղը՝ 449 միավորով:

Նշենք, որ աղյուսակը գլխավորում է Աշխարհի չեմպիոն Գերմանիայի ազգային հավաքականը, երկրորդը արգենտինացիներն են, իսկ 3-րդ տեղում Բելգիայի ազգային ընտրանին է:

Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականի մրցակիցները Եվրո 2016-ի ընտրական փուլում հետևյալ տեղերում են. Պորտուգալիա՝ 7-րդ, Դանիա՝ 29-րդ, Սերբիա՝ 44-րդ և Ալբանիա՝ 57-րդ:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակ. Հայաստանի հավաքականը մնացել է 77-րդ հորիզոնականում