Ծառուկյանը BMW-ն գնել է շեյխի որդու հետ
07/05/2015 09:06

Ծառուկյանը BMW-ն գնել է շեյխի որդու հետ

Ակտիվ քաղաքականությունից հեռացած  ԲՀԿ  նախկին  առաջնորդ  Գագիկ Ծառուկյանն այժմ ակտիվորեն զբաղվում է  իր բիզնեսներով։  «Հրապարակին» հայտնի է դարձել, որ Ծառուկյանը Հայաստանում  BMW-ի  ներկայացուցչությունը գնել է  Արաբական Միացյալ էմիրությունների  շեյխերից մեկի  որդու հետ։  Այժմ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել  առանձին, մեծ  սրահ կառուցելու գործին,  որը պետք է լինի հարազատ  Աբովյանի կողմերում,  վայրը դեռ հստակ չէ։ 

Ավելի վաղ «Հրապարակը» հայտնել էր, որ  Ծառուկյանը  BMW-ի ներկայացուցչությունը  գնել է 4-5  մլն դոլարով։ «Ի դեպ, BMW-ի ներկայացուցչությունը  «Եվրոմոթորս» փակ բաժնետիրական  ընկերությունն է, դրա մեջ մտնում են նաև  Mini-ն և  Rolls Royce-ը։ Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը պատկանում էր  օֆշորային սկանդալի զոհ,  գործարար Փայլակ Հայրապետյանի որդուն, ով սակայն, հերքում էր ընկերության վաճառքի մասին լուրերը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը արտասահմանցի գործընկերների հետ  միասին ձեռք է բերել  Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը, նա ձեռք է բերել բաժնետոմսերի  որոշակի մաս,  ներկայացուցչության զարգացման  ուղղությամբ  առաջիկայում  ծրագրեր են իրականացվելու։ Այս մասին հետագայում համապատասխան  տեղեկատվություն կտրամադրվի», -հավելել է թերթը:

Ծառուկյանը BMW-ն գնել է շեյխի որդու հետ