Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ
08/05/2015 09:25

Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ

ՀԱԿ խմբակցությունը վաղուց  արդեն մի միավոր չէ,  ու դա ցցուն երևում է նրա խորհրդարանական  գործունեությունից։  Ասես սա քիչ է, նոր  ինտրիգներ են հասունանում  այս խմբակցության այն անդամների միջև,  որոնք դեռևս առաջնորդվում էին ընդհանուր որոշումներով։  Դրա ցցուն ապացույցը  երևակվեց ապրիլի 24-ին, երբ  ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը  Ծիծեռնակաբերդ գնաց առանց ՀԱԿ-ի։ 

Սա բավական հիվանդագին է ընկալվում այս կուսակցությունում,  եղել են բանավեճեր, սուր խոսակցություններ,  թվացյալ համաձայնության են եկել,  բայց իրականում, ըստ «Իրատես de facto»-ի աղբյուրների, ՀԺԿ առաջնորդն այլևս ՀԱԿ-ի հետ  ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ։ Իհարկե, հրապարակավ նա հերքել է փաստացի տարաձայնության մասին լուրը, բայց  դա ընդամենը ձևական բնույթ է կրում։

Դեմիրճյանը ՀԱԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չի ուզում ունենալ