Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի
08/05/2015 09:04

Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի

Դերասան Վարդան Պետրոսյանի  պաշտպան  Նիկոլայ Բաղդասարյանը բազմիցս նշել է, որ  շուտով  դերասանն ազատ կարձակվի։ 

«Հրապարակը» նրանից փորձել է պարզել,  թե ազատ արձակման նախապայմանները որոնք են։ «Ազատության մեջ գտնվելու համար 3 պայման կա,  որ Վարդան Պետրոսյանը կարող է ազատության մեջ հայտնվել։  Առաջին՝ կվերանայեն խափանման միջոցը,  և իր նկատմամբ կընտրվի բաց տիպի ռեժիմ։ 2-րդ՝  վաղաժամկետ պայմանական ազատումն է,  3-րդ՝ համաներումը»։

Խոսելով ժամկետների մասին, թե երբ կհայտնվի ազատության մեջ,  փաստաբանն ասել է, որ  մեկ կամ ամենաուշը 2 ամսից, իսկ համաներման դեպքում՝ ավելի շուտ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի