14/05/2015 12:07
ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գևորգյանը
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել ներկայիս պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ասել է, որ Ա. Գևորգյանը համակարգի փորձառու ներկայացուցիչներից է, ով երկար տարիներ գլխավորել է նաև ՀՀ պետռեգիստրի գլխավոր վարչությունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ա. Գևորգյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: