Լիսկայի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են
19/05/2015 09:23

Լիսկայի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են

Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են: Այս մասին «Հայկական Ժամանակի» թղթակցին հայտնել է տղայի մայրը՝ Անահիտ Գալստյանը:

Հարություն Զաքարյանը մի քանի օր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստանալուց հետո, հոր հետ մեկնել էր Մոսկվա՝ հույսով, որ այնտեղ կկարողանա վերականգնել աչքի տեսողությունը:

Ի դեպ, շաբաթ օրը՝ մայիսի 16-ին,  Տիգրան Խաչատրյանը «ինքնակամ» ներկայացել է իրավապահներին հարցաքննվել է շուտով ազատ արձակվել՝ պահպանելով իր՝ վկայի կարգավիճակը:

Նշենք, որ իշխանության կուլիսներում շշուկներ կան, որ այս պրոցեսը կարող  է հանգեցել Լիսկայի հրաժարականին:

Լիսկայի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են