24/08/2009 11:01
«Պակիստանի ընկերները» հավաքվում են Ստամբուլում
Ստամբուլում այսօր կբացվի Պակիստանի հարցերով երկօրյա հանդիպումը: Այս մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանի ռուսաստանյան ծառայությունը:
Այսպես կոչված «Պակիստանի ընկերների խումբը» կքննարկի այդ երկրին անվտանգության ոլորտում օգնություն տրամադրելու, ահաբեկչության դեմ պայքարի և տնտեսական կայունացմանն աջակցելու հարցերը:
Ֆորումում իր մասնակցությունը կունենա նաև Պակիստանում և Աֆղանստանում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբուրգը:
Նշենք, որ «Պակիստանի ընկերների խմբի» անդամ են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և այլ երկրներ: