20/05/2015 10:07
Կոստանյանը ԱԺ կգա այսօր
«Հայկական Ժամանակը» գրում է. «Ազգային ժողովում երեկ բոլորը հատկապես լրագրողները մեծ անհամբերությամբ սպասում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով պետք է խորհրդարան ներկայացնի գլխավոր դատախազության 2014 թվականի տարեկան հաշվետվությունը:
Այս ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվել, և սպասվում է, որ հաշվետվության քննարկումը բուռն կանցնի: Երեկ, սակայն, հաշվետվությանն այդպես էլ հերթ չհասավ: Կոստանյանը ԱԺ կգա այսօր»: