20/05/2015 10:01
ՀԵՑ-ի ղեկավարությունը չափից դուրս ճոխ է ապրում. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման թեմային, գրել է.
«Իշխանությունը ի դեմս «անկախ հանձնաժողովի» ասում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» աշխատում է վնասով, և դրա մեղավորը մենք ենք՝ սպառողներս, քանի որ քիչ ենք նրանց վճարում: Իսկ մենք սպառողներս ենթադրում ենք, որ այդ ընկերությունների մենեջերները, սկսած մասնաճյուղի ղեկավարից, չափից դուրս ճոխ են ապրում, ինչի հետևանքով էլ կուտակել են հսկայական պարտքեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: