20/05/2015 09:08
Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի հայաստանյան ՀՀԿ-ի հետ
Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի Հայաստանում գործող մոնստրի հետ: «Դա ավելի շատ շփոթեցնելու համար է»,- տեղեկացրին արցախյան «Հրապարակի» աղբյուրները:
«Կուսակցության ստեղծման մասին հայտարարած թե Կարեն Օհանջանյանը, թե Արևիկ Պետրոսյանը հայտնի «ղուկասյանականներ» են: Արևիկ Պետրոսյանն Արցախի 5-րդ գումարման պատգամավոր էր՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունից, որի ղեկավարն Աշոտ Ղուլյանն է, սակայն կուսակցության իրական «տերն» Արկադի Ղուկասյանն է:
Այս անգամ ևս Արևիկ Պետրոսյանն ԱԺԿ-ի համամասնական ցուցակում է եղել, սակայն չի անցել: Ներքին խնդիրներ են առաջացել Ղուլյանի և իր կուսակիցների միջև, գաղտնիք չէ, որ Արկադի Ղուկասյանը ցանկանում է դառնալ ԼՂ հաջորդ նախագահ, հարցրինք մեր զրուցակցին:
«Չէ, խնդիրն առնչվում է Ղարաբաղում ևս սպասվելիք սահմանադրական փոփոխություններին, նրանք, ովքեր դեմ են այդ փոփոխություններին, արդեն իսկ փորձում են այլընտրանքային, ընդդիմադիր հարթակներ ստեղծել, որ կարողանան մի քանի կետից պայքարել»»,- գրել է թերթը: