20/05/2015 11:05
ԵԽԽՎ-ականները այցելել են Ծիծեռնակաբերդ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Նշենք, որ հանձնաժողովը նիստի իր աշխատանքները կշարունակի նաև այսօր: