20/05/2015 12:40
Սարսել և Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպման ընթացքում Սարսել և Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
Բ. Սահակյանն ընդգծել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարևոր մի հնարավորություն Արցախի քաղաքների զարգացման և ղարաբաղա-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար: