21/05/2015 14:44
Հ. Ալումյան. Լավ է, որ ոչ ոք չի տուժել, բայց ինչպե՞ս են կրակել, որ չեն տուժել
Բոլոր նրանք, ովքեր ժամանակին Բուդաղյանի գործով բոլոր օրենքները ոտնահարելով աջակցեցին Տիգրան Խաչատրյանին, որ խուսափի քրեական պատասխանատվությունից, հենց իրենք են պատասանատու Տիգրան Խաչատրյանի բոլոր հետագա գործողությունների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Անդրադառնալով Ս. Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղույթամբ կրակելուն՝ նա ասաց, որ երբ խնդիրը վերաբերվում է կոնկրետ այդ անձին, նա ասաց, որ որևէ վարկած չի բացառում, քանի որ տեսել է Բուդաղյանների գործի քննության որակը:
«Իհարկե, շատ լավ է, որ ոչ ոք չի տուժել, բայց ինչպես են այդ կրակոցներն արձակվել, որ չեն տուժել: Շատ զարմացա»,-ասաց նա՝ անդրադառնալով ավտոմեքենայի լուսանկարներին:
Հարցին՝ հնարավո՞ր է այս գործն իր ազդեցությունն ունեն Բուդաղյանների գործի վրա, Հ. Ալումյանն ասաց, որ դրանք որևէ կապ չունեն, իսկ իրենք պատրաստ են ծանր, երկարատև պայքարի և համոզված են, որ վաղ թե ուշ հաղթելու են այդ գործով: