22/05/2015 16:40
Ռիգայի գագաթաժողովի հռչակագիրն ընդունված է
Ռիգայում անցկացվող ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի հռչակագիրը պատրաստ և ընդունված է: Այս մասին հայտնել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հարիցն, թե մնացե՞լ է «Ղրիմի անեքսիայի» մասին ձևակերպումը, նախագահը պատասխանել է. «Իհարկե, առանց դրա հռչակագիրը չէր ընդունվի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը և Բելառուսը չեն ստորագրի այդ փաստաթուղթի տակ, եթե նման ձևակերպումը պահպանվի։ Դիվանագիտական աղբյուրները գործակալությանը հայտնել էին, որ Ռիգայում տվյալ հարցի վերաբերյալ լրացուցիչ խորհրդակցություններ են անցկացվելու։
Աղբյուրը հայտնել է նաև, որ հռչակագրի տեքստում, որպես փոխզիջում, նշվում է, որ Հայաստանն ու Բելառուսը դեմ են քվեարկել նման ձևակերպմանը՝ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում։