22/05/2015 13:53
Ուորլիքը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twiiter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ,Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ հանդիպման մասին.:
«Բելգրադում ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ բանակցություններ ենք ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Դաչիչի հետ: Մենք կարող ենք համատեղ աշխատել և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Ուորլիքը: