25/05/2015 15:53
Լավրով. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՌԴ արտաքին առաջնահերթություններից է
Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև համաձայնության հաստատումը Ռուսաստանի Դաշնությունը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո.
«Մենք քննարկեցինք միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ, կարծիքներ փոխարինեցինք Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,- ասել է Ս. Լավրովը:
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև տնտեսական կապերին՝ նշելով՝ «տնտեսությունը զարգանում է»: