25/05/2015 10:14
ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտի կստեղծվի
ՌԴ կառավարությունը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: ՌԴ կառավարության պաշտոնական կայքում նշվում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ավելացնել առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների և Վիետնամի միջև, ինչպես նաև զարգացնել առևտրա-տնտեսական կապերը:
Բացի այս, փաստաթուղթը կարևորվում է այն տեսանկյունից, որ հնարավորություն կտա ԵԱՏՄ անդամ երկրներին մաս կազմել Ասիա-Խաղաղօվկիանոսային տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներին: