26/05/2015 11:42
Վ. Սարգսյան. 2014-ին ՀՀ նախագահը կատարել է 22 պետական պաշտոնական և աշխատանքային այց արտերկիր
2014-ին ՀՀ նախագահը կատարել է 22 պետական պաշտոնական և աշխատանքային այց արտերկիր, հյուրընկակել Վրաստանի, Հունաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի նախագահներին, Շվեյցարիայի Համադաշնության նախագահին, ԵԱՀԿ գործող նախագահին: Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2014-ի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Շարունակելով խոսքը՝ Վ. Սարգսյանն ասաց, որ հանրապետության ղեկավարը նախորդ տարի ընդունել է Հայաստանում այցով գտնվող ավելի քան 20 բարձաստիճան պաշտոնատար անձանց: 2014-ին ՀՀ այցելած օտարերկրյա այլ նախարարների, պաշտոնատար անձանց, մշակութային գործիչների հետ Նախագահն ունեցել է 40 հանդիպում, ընդունել 15 հավատարմագրվող դեսպանի, հրաժեշտի հանդիպումներ է անցկացրել 3 մեկնող դեսպանի հետ: Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների, հայտնի սփյուռքահայերի հետ էլ ունեցել է 20 հանդիպում:
Վ.Սարգսյանի խոսքով՝ Նախագահի աշխատակազմում աշխատանք է կատարվել ՀՀ նախագահի՝ մարզեր կատարած այցելությունների կազմակերպման ուղղությամբ:
Ըստ այդմ՝ Ս. Սարգսյանը այցելել է Հայաստանի բոլոր մարզեր, մասնակցել տարբեր միջոցառումների, հանդես եկել եկույթներով: