ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուներին դրական եզրակացություն են տվել
27/05/2015 09:16

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուներին դրական եզրակացություն են տվել

«Հայկական ժամանակին» հայտնի է դարձել, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը դրական եզրակացություն է տվել ՄԻԵԴ դատավորի թեկնածուներին:

Հունիսի 9-10–ին տեղի է ունենալու ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանձնաժողովը հարցազրույցների միջոցով ընտրելու է ՀՀ ներկայացրած երեք թեկնածուներից մեկին և երաշխավորելու է նրա թեկնածությունը: Հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ լիագումար նիստում էլ Վեհաժողովի պատվիրակները կընտրեն ՄԻԵԴ–ում ՀՀ դատավորին: ՄԻԵԴ դատավորի հայաստանյան մրցույթում հաղթող էին ճանաչվել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, իրավապաշտպան Արա Ղազարյանը և դատավոր Լիանա Հակոբյանը:

Նախորդ մրցույթի «եվրոպական փուլը» տապալած Նելլիկ Հարությունյանին ՀՀ գլխ. դատախազը հեռացրեց դատախազության միջազգային իրավունքի կապերի բաժնի պետի պաշտոնից:

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուներին դրական եզրակացություն են տվել