28/05/2015 13:30
Միքայել Հարությունյան. Եվ՛ ղեկավարությունը, և՛ ընդդիմությունը անվտանգության հարցերի շուրջ միասնական են
Առաջին Հանրապետության օրինակով, 90-ականներին հաղթեցինք թշնամուն և ունեցանք ազատ, անկախ պետություն: Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը։
Նա նշեց՝ բոլորս հայեր ենք ու բոլորս մտածում ենք Հայաստանի մասին.
«Համոզված եմ, որ և՛ ղեկավարությունը, և՛ ընդդիմությունը անվտանգության հարցերի շուրջ միասնական են: Ես կարծում եմ, որ բոլորը մտածում են, թե ինչպես անենք, որ մեր պետությունն անվտանգ լինի»,- ասաց գեներալ-գնդապետը:
Ըստ նրա՝ արտաքին սպառնալիքների առումով, թեև վտանգ կա, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովվի պետությունն անվտանգությունը: