Պալաչը Աբովյանում փուչիկներով երթ է անելու
29/05/2015 09:31

Պալաչը Աբովյանում փուչիկներով երթ է անելու

Երեկ Աբովյանի քաղաքապետի  թեկնածու, «Քինգ դե Լյուքս» ընկերության սեփականատեր  Արթուր Հարությունյանը՝ Պալաչը,  փորձել է երթ կազմակերպել Աբովյան քաղաքում,  որը, սակայն,  անձրևի պատճառով չի կայացել։ 

«Խաղաղ երթ ենք անելու,  փուչիկներով, երեխաներով համերգ ենք անելու, սա քարոզարշավի հետ կապ չունի,  ուղղակի որոշել ենք խաղաղ երթ անցկացնել»,- «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է  Արթուր Հարությունյանը։ 

Նա տեղեկացրել է, որ  երթը տեղի կունենա  շաբաթ օրը։

Պալաչը Աբովյանում փուչիկներով երթ է անելու