Աստծուն շնորհակալ եմ, որ իմ կյանքում նման փորձառություն ունեցա. Շողեր Գրիգորյան

02/06/2015 20:25

Աստծուն շնորհակալ եմ, որ իմ կյանքում նման փորձառություն ունեցա. Շողեր Գրիգորյան


Aysor.am-ն այսօր զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ դերասանուհի Շողեր Գրիգորյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է նաև մի շարք սերիալներից: Հայաստանում ուսում առած և Փարիզում վերապատրաստված դերասանուհին, թեև բազում հնարավորություններին` նախընտրել է հայկական թատերարվեստը: Առաջիկա ծրագրերի և անձնական հարցերի շուրջ կարդացեք հարցազրույցում:

-Այժմ ի՞նչ զբաղվածություն ունեք, ի՞նչ եք անում:

-Այժմ զբաղված եմ ընթացիկ ներկայացումներով, թեև թատերաշրջանը շուտով  կփակվի: Նաև թատրոնից դուրս, որպես հրավիրված դերասանուհի, զբաղված եմ երկու ներկայացումներում: Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ունեմ, նկարահանումները կսկսենք հուլիս ամսին: Ֆիլմը լինելու է կոմեդիայի ժանրում: Երբ ծանրաբեռնվածությունս մի փոքր թեթևանա, ցանկանում եմ նորից երգարվեստով զբաղվել… Դեռևս չեմ կարող փակագծերը բացել և ասել, թե որ բենդի հետ կհամագործակցեմ, բայց պրոդյուսերներից մեկը ցանկանում է ինձ հետ աշխատել: Այժմ բանակցությունների, քննարկումների փուլում ենք:

-Դուք նաև երաժշտական մասնագիտություն ունեք, եթե չեմ սխալվում, ավարտել եք Փարիզի Կոնսերվատորիան:

-Այո, բայց դա թատերական կոնսերվատորիա է, ավարտել եմ Փարիզի պետական Թատերական ինստիտուտը: Վոկալի դասերին շատ մեծ ուշադրություն էր դարձվում, պարապել եմ բարձրակարգ մասնագետի մոտ:

-Ինչպե՞ս է, որ Ձեր թատերական գործունեությունը Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնում չեք շարունակել:

-Կարծում եմ, ես առավել շատ դրամատիկ դերասանուհի եմ, դրամատիկ դերերում ինձ ավելի հանգիստ եմ զգում: Նաև, Սունդուկյան թատրոնն այն թատրոնն էր, որտեղ դեռ ուսանող տարիներից ես երազում էի աշխատել: Պարոնյան թատրոնի բեմում այժմ միայն «Սիրո կամուրջ» մյուզիքլում եմ խաղում… Շատ եմ սիրում մյուզիքլը, միշտ պատրաստ եմ նման առաջարկներ ընդունել, բայց իմ հիմնական ուղղվածությունը դրամատիկ ուղղվածությունն է:

-Շողեր, Ֆրանսիայում սովորելու գաղափարն ինչպե՞ս ծնվեց:

-Ես հատուկ սովորելու նպատակով էի մեկնել: Այնտեղի Թատերական ինստիտուտ ընդունվում են արդեն իսկ թատերական բազա ունեցող մարդիկ: Մեր երկրի նման չի, որ դպրոցն ավարտես և անմիջապես գնաս Թատերական ինստիտուտ: Պետք է որոշակի կրթություն ունենս, որպեսզի կարողանաս պետական ինստիտուտում սովորել… Այնտեղ են սովորել Սառա Բերնարը, Բելմոնդոն և շատ հայտնիներ: Ես մեկ տարի եմ սովորել, բայց կարելի է ասել, որ 7 տարվա կյանք եմ ապրել այդ մեկ տարվա մեջ…Ֆրանսիան շատ թատերային, արվեստասեր երկիր է, դերասանի նկատմամբ յուրահատուկ հարգանք, վերաբերմունք ունեն:

-Ասացիք, որ մեկ տարի եք սովորել: Կիսա՞տ եք թողել, թե՞ ուսումը մեկ տարվա կտրվածքով է:

-Տեղացիների համար ուսումը տևում է 3 տարի, իսկ եթե դրսից ես և մեկ ինստիտուտ արդեն ավարտել ես, ապա այն քեզ համար վերապատրաստման միջոց է` 1 տարի տևողությամբ: Ուսման վերջում այնտեղ գեղեցիկ ներկայացմամբ հանդես եկանք: Հանդիսատեսի շարքում էր նաև Սերժ Ավետիքյանը: Իմ դերը փոքր էր, բայց այնքան հետաքրքիր լուծում էի գտել, որ բոլորն այդ մասին էին խոսում, հիացմունքով արտահայտվում: Հազվադեպ է լինում, որ ինքս ինձ հավանեմ, քանի որ միշտ քննադատաբար եմ մոտենում, բայց սա այն քիչ աշխատանքներից էր, որ ես ինձանից շատ գոհ էի:

-Որքա հասկացա, դուք ֆրանսերենին հրաշալի եք տիրապետում:

-Այո, ֆրանսիական դպրոցն եմ ավարտել, միշտ սիրել եմ այդ լեզուն, հաճախել եմ ֆրանսերեն թատերական խմբակներ, ֆրանսիական ակումբներ: Բայց ասեմ, երբ գնացի Ֆրանսիա, առաջին մեկ-երկու ամիսներին շատ դժվար էր կարդալ, դերեր խաղալ: Սակայն հետո հրաշալի մի ընթացք եմ ապրել, Աստծուն շնորհակալ եմ, որ իմ կյանքում նման փորձառություն ունեցա… Հիշում եմ, երբ Երևանի Թատերական ինստիտուտում էի սովորում, մի անգամ մեզ հյուր էր եկել դերասան Վարդան Պետրոսյանը, ում շատ եմ սիրում ու գնահատում, թեև, ուսանող տարիներիս մի փոքր քննադատաբար էի մոտենում: Իրեն ասացի, որ ցանկանում եմ ուսումս շարունակել Փարիզում, ասաց, բայց շատ բարդ է, «կոտորվելու» ես…Նա ճիշտ դուրս եկավ, բայց ես էլ չսխալվեցի. ուժերս հավաքեցի և նպատակս իրականացրեցի:

-Ձեր` Հայաստան վերադարձով, հավանաբար, շատերին եք զարմացրել:

-Ավարտելուց հետո վերադարձա Հայաստան, բայց որոշեցի մագիստրատուրան շարունակել Սորբոնի համալսարանում: Ֆրանսերենի քննություն հանձնեցի և ընդունվեցի: Սակայն հետո գնալու հետ կապված խնդիրներ ծագեցին…

-Փաստաթղթայի՞ն:

-Գիտեք, փաստաթղթային խնդիրները լուծվող խնդիրներ էին… Նախ, այդ շրջանում ինքս էի բոլորին քարոզում` չհեռանալ հայրենիքից; Երբ գալիս է այն պահը, որ մտածում եմ գնալու մասին, սիրտս «կանգնում», հայրենասիրությունս` արթնանում է…

-Զգացմունքայի՞ն անձնավորություն եք:

-Այո, շատ էմոցիոնալ եմ: Սակայն չեմ ցանկանում այն հաղթահարած լինել, քանի որ ինձ շատ է օգնում բեմում:

-Ասացիք, որ շուտով կատակերգական ժանրի ֆիլմում եք նկարահանվելու: Դժվարանալու մտավախություն չկա՞:

-Ներկայումս խաղում եմ «Էպսիդոն» թատերախմբի բեմադրած «Չստացված գողություն» իտալական կոմեդիայում, որին մարդիկ շատ լավ են արձագանքում: Գիտեք, ես հավասարաչափ հաճույք եմ ստանում և́ կոմեդիայից, և́ տրագիկոմեդիայից, թե́ դրամայից ու ողբերգությունից: Սրանք տարբեր վերապրումներ են, զգացողություններ: Նաև մի քիչ անհամեստություն դրսևորեմ և ասեմ` իմ էներգիան սիրվող էներգիա է, մարդիկ հավանում են իմ աշխատաքը: Տա Աստված, որ ֆիլմում էլ այդպես լինի և կարողանամ այս նոր կերպարում իմ էներգիան ճիշտ ուղղորդել:

-Սա Ձեր մասնակցությամբ առաջի՞ն գեղարվեստական ֆիլմը կլինի:  

-Ոչ, նկարահանվել եմ Ռոբեր Կեդիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմում: Այդ ժամանակ նոր էի ընդունվում ինստիտուտ, և բախտն ինձ սկզբից ժպտաց` հայտնվեցի ֆրանսիական կինոյում: Ռ. Կեդիկյանը համարվում է ժամանակակից ֆրանսիական կինոյի լավագույն ռեժիսորներից: Ինձ բախտ վիճակվեց նկարահանվել ֆրանսիական հայտնի դերասանների հետ, սակայն այդ ժամանակ դա այնքան էլ չէի գիտակցում: Վերջերս նկարահանվել եմ «Շքամուտք» ֆիլմում: Ինձ փոքրիկ, բայց հետաքրքիր կերպար էր վստահված: Նաև վերջերս ամերիկյան գեղարվեստա-վավերագրական ֆիլմում նկարահանվեցի, որը, հուսով եմ, այս տարի կներկայացվի Հայաստանում:

-Հեռուստադիտողի մոտ դուք առավել տպավորվեցիք սերիալներից, ինչպե՞ս է, որ այլևս Ձեզ չենք տեսնում սերիալներում:

-Գիտեք, դերասանի կյանքը մի քիչ էտապային է… Եկավ մի շրջան, որ շատ տարվեցի երաժշտությամբ, իսկ այս վերջին շրջանում իմ առօրյան այնքա~ն թատերային ու գերհագեցած էր, որ ուրիշ ոչինչ անել չէի կարող: Մեկ-երկու սերիալային առաջարկ ունեցել եմ, բայց կամ կերպարը սրտովս չէր, կամ չեմ կարողացել ժամանակի մեջ տեղավորվել: Բայց երբ հետաքրքիր առաջարկ ունենամ, անպայման կհամաձայնեմ: Թեև, հիմա ավելի շատ հետաքրքրված եմ նոր բենդի հետ աշխատելու հեռանկարով:

-Փաստորեն, անգործ մնալ չեք սիրում:

-Ուղղակի չեմ կարողանում: Այնքան լավ է, երբ որևէ նախագիծ ավարտվում է և սկսում եմ անհանգստանալ, թե ինչ եմ անելու` մի նոր ու գեղեցիկ առաջարկ է լինում: Հասկանում եմ, որ կյանքն իմ կողմից է: Հանգստյան էտապներն էլ են կարևոր, բայց չեմ սիրում, երբ այն երկարում, ձգձգվում է:

-Դուք մի շրջան համագործակցում էիք նաև ATV հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ, զբաղվում էիք սցենարական աշխատանքներով: Այլևս չե՞ք համագործակցում:

-Պատահել է, որ պիեսի վրա եմ աշխատել, կամ որպես լրագրող եմ փորձել օգտակար լինել այս կամ այն ընտանիքին…Ուրախ եմ, որ որոշ մարդկանց օգտակար եղա գործունեությանս այդ շրջանում: Գուցե հետագայում ցանկանամ հեղինակային հաղորդում ունենալ, բայց ոչ այդ ոճի մեջ…

-Շողեր, կծանոթացնե՞ք մեզ Ձեր ընտանիքին:

-Ունեմ մեծ և սիրուն ընտանիք. հայրիկիս կորցրել եմ 5 տարի առաջ: Ինձ շատ են նմանեցնում հայրիկիս: Կարծում եմ, ես ավելի շատ իր տեսակն եմ, իր գենն եմ կրում: Նա, թեև մարդկային փակ տեսակ էր, բայց մենք շատ էինք սիրում միմյանց: Մայրս շատ շնորհալի, հետաքրքիր մարդ է: Կյանքն այնպես է դասավորվել, որ ավելի շատ զբաղվել է երեխաներով: Շատ լավ ձայն ունի, հրաշալի երգում է, բայց… Ես աշխատում եմ, իրականացնել իր չիրականացած երազանքները: Երկու քույր, մեկ եղբայր ունեմ: Քույրերս ավագն են` ինձանից մեծ են 7 և 8 տարով: Ամուսնացած են: Եղբայրս ինձանից փոքր է 2 տարով, նշանված է, նա էլ է մեր քույրը (ժպտում է)…

-Իսկ Ձեր անձնական ընտանիքը ստեղծելու մասին արդեն իսկ չե՞ք մտածում:

-Մտածում եմ, բայց որոշողն Աստված է…

-Կա՞ ինչ-որ մեկը, ում հետ շփվում եք, ով ուրվագծվում է Ձեր ապագայում:

-Չեմ ցանկանա այդ մասին խոսել, քանի որ և չէ-ն սխալ կլինի, և հա-ն…Դեռևս հստակություն չկա իմ անձնական կյանքում:

-Ինչպե՞ս կվերաբերեք, եթե նա ևս Ձեր մասնագիտությունն ունենա:

-Գիտեք, միշտ խուսափել եմ դերասաներից: Երբեմն ինքս ինձ չեմ հանդուրժում, ուր մնաց` դիմացինիս: Դերասանները միմյանց շատ նման են…

-Դա ավելի լավ չէ՞:

-Կարծում եմ, միմյանցից տարբեր մարդիկ ավելի հեշտ են իրար հետ ապրում: Գիտեք, դերասան տղամարդիկ ավելի խանդոտ են, քան այլ մասնագիտության տեր տղամարդիկ: Վերջիններս ավելի սիրով, հանդուրժողականությամբ են գալիս իրենց սիրելիների ներկայացումներին, իսկ դերասաններն ավելի խանդով են լցվում:

-Զարմանալի է, չէ՞ որ դերասանն առավել պետք է գիտակցի, որ դա աշխատանք է:

-Դե, այդպիսի պարադոքս կա… Դա նկատել եմ իմ փորձից, տեսել եմ, ով է խանդում, ով ոչ: Ոչինչ չունեմ ասելու, գուցե խանդն էլ վատ բան չէ, շարժիչ ուժ է: Բայց, ամեն դեպքում, դերասաններից միշտ խուսափել եմ, գուցե սխա՞լ եմ արել: Պետք է վերանայեմ: Ամեն դեպքում, իմ կոլեգաերի հետ մենք կես բառից միմյանց հասկանում ենք, հարազատանում:

-Շողեր, իսկ եթե ՆԱ, օրինակ, լինի քաղաքական գործի՞չ:

-Եթե իմանամ, որ ազնիվ է, առաջադեմ, ժողովրդի մասին մտածող` գուցե համաձայնեմ: Բայց արդյոք այսօր նման քաղաքական գործիչներ կա՞ն: Բայց նման ազնիվ մարդու կողքին պատրաստ եմ և ապրել, և աջակցել: Նույնիսկ, կգնամ զոհաբերության` թողնելով մասնագիտությունս և աջակցելով իրեն` իրականացնելու իր մարդասեր նպատակները:

-Ի դպ, վերջերս Ձեզ հաճախ ենք նկատում այս կամ այն քաղաքացիական ակցիաների շրջանակներում` տրանսպորտի թանկացում, հոսանքի գնի բարձրացում…Հավատո՞ւմ եք, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել:

-Տրանսպորտի թանկացման դեմ պայքարից հետո ինձ մոտ հույս առաջացավ, շատ եմ հավատում մեզ: Կարծում եմ, արդեն եկել է այն պահը, որ անհնար է մեզ հետ հաշվի չնստել, մենք պահանջատեր ենք: Բավականին լուրջ սերունդ է ձևավորվել…Ես հավատում եմ մեզ:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով Այսօր, 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ Այսօր, 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Այսօր, 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին Այսօր, 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ Այսօր, 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) Այսօր, 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել Այսօր, 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ Այսօր, 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) Այսօր, 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել Այսօր, 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները Այսօր, 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան Այսօր, 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում Այսօր, 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին Այսօր, 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին Այսօր, 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան Այսօր, 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները Այսօր, 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան Այսօր, 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք Այսօր, 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս Այսօր, 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան Այսօր, 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը Այսօր, 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Այսօր, 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) Այսօր, 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո Այսօր, 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Այսօր, 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին Այսօր, 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) Այսօր, 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան Այսօր, 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել Այսօր, 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը Այսօր, 10:16 «Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից Այսօր, 10:14 «Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների»՝ Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնել Այսօր, 10:10 «Փաստ». Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները Այսօր, 10:08 «Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից Այսօր, 10:01 «Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին Այսօր, 09:59 «Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը միաժամանակ երկու պետական հիմնարկում է աշխատում. ո՞րն է առավել նախընտրում Այսօր, 09:56 «Քաղաքացու օրն է», «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին․ 2018-ից սկսած՝ ձեր կյանքի յուրաքանչյուր օր միայն տոն է․ Մխիթարյան Այսօր, 09:49 Հայոց եկեղեցու սրբազան հայրերը մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից․ Թաթոյանը՝ տավուշյան իրավիճակի մասին Այսօր, 09:44 «Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից Այսօր, 09:30 Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 01:08 «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»․ ՊՆ-ն՝ Տավուշի համար պայքարին միացած պայմանագրային զինծառայողների մասին Այսօր, 00:43 Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի կիրառման հետևանքով բուժկենտրոն են տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան Այսօր, 00:36 Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է երկու օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 00:30 Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին Այսօր, 00:05 Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով 26/04/2024 23:45 Պայմանագրային 20 զինծառայողներ միացան տավուշցիների պայքարին (Տեսանյութ) 26/04/2024 23:25 «Դիմ-շաշկան գցել են ժողովրդի մեջ»․ Կիրանցում ոստիկանները բնակիչների հետ բախման ժամանակ լուսաձայնային նռնակ են կիրառել (Տեսանյութ) 26/04/2024 22:44 Կարդիոգեն շոկ․ Ինչ անել 26/04/2024 22:30 Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգել 26/04/2024 22:13 Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ Սրբազան 26/04/2024 21:43 «Սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացը խաղաղության երաշխիք չի ապահովում»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին 26/04/2024 21:32 Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատմամբ սևբերետավորների գործողությունը տապալվեց․ Ոսկանյան 26/04/2024 21:10 «Ամոթ, ամոթ»․ Տավուշցիները՝ ոստիկաններին, որոնք փորձում են ուժով բացել ճանապարհը․ Կիրանցում բախում է 26/04/2024 20:56 Տավուշցիները թույլ չեն տալիս՝ քարտեզագրողները Կիրանց մտնեն 26/04/2024 20:43 ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ Անահիտ Մանասյան 26/04/2024 20:30 «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) 26/04/2024 19:40 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զոհ գնաց Սոնա Մնացականյանը․ Քաղաքացիները մոմավառություն են կազմակերպել՝ նրա հիշատակին (Տեսանյութ) 26/04/2024 19:16 Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպիսի հարաբերություններ վարել, որոնք նախկինում էին․ Պեսկով 26/04/2024 18:58 «Չինաստանը և ԱՄՆ-ը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ»․ Ծինփին-Բլինքեն հանդիպում է տեղի ունեցել 26/04/2024 18:44 Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջ 26/04/2024 18:32 Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից 26/04/2024 18:18 ՀՀ կառավարությունը կրկնեց Բաքվի հայտարարությունը՝ տեղադրվել է 28 «սահմանային» սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը 26/04/2024 18:11 Բաքվից հայտարարել են Տավուշում «սահմանային» 28 սյունի առկայության մասին․ «Նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսն է կատարվել» 26/04/2024 17:57 Մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿ 26/04/2024 17:42 Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակ 26/04/2024 17:29 «Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊ 26/04/2024 17:20 Ուժի գործադրմամբ բերման ենթարկված պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին 26/04/2024 17:07 «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում բողոքի ակցիային են միացել 44-օրյա պատերազմում վիրավորված տղաները 26/04/2024 16:58 Ծառայողական քննության արդյունքում ՔԿԾ-ում երկու անձ ազատվել է զբաղեցրած պաշտոնից 26/04/2024 16:53 Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի 26/04/2024 16:47 Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին ԱԺ պատգամավորի նկատմամբ. Արթուր Խաչատրյանին բերման ենթարկեցին 26/04/2024 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում 26/04/2024 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը 26/04/2024 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին 26/04/2024 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին 26/04/2024 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել 26/04/2024 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ 26/04/2024 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր 26/04/2024 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ 26/04/2024 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ 26/04/2024 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով 26/04/2024 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց 26/04/2024 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը 26/04/2024 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) 26/04/2024 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել 26/04/2024 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից 26/04/2024 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) 26/04/2024 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք 26/04/2024 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 26/04/2024 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին 26/04/2024 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան 26/04/2024 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան 26/04/2024 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) 26/04/2024 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն 26/04/2024 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ)