Այս շաբաթվա ընթացքում Սահմանադրության փոփոխված գլուխները կհանձնվեն հանրության դատին
02/06/2015 09:40

Այս շաբաթվա ընթացքում Սահմանադրության փոփոխված գլուխները կհանձնվեն հանրության դատին

Անցած հանգստյան օրերին սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները և նախագահը հանդիպել ու վերջնական տեսքի են բերել Սահմանադրության առաջին երեք գլուխների փոփոխությունները: Քննարկումները տեղ են ունեցել Ծաղկաձորում: Սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում Սահմանադրության փոփոխված գլուխները կհանձնվեն հանրության դատին:

Հիշեցնենք,  մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը օրեր առաջ հայտարարել էր, նաև, որ հունիսի սկզբին քննարկումներ են նախատեսվում քաղաքական այն ուժերի հետ, որոնք իրենց առաջարկներն ու նկատառումներն էին ներկայացրել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Այս շաբաթվա ընթացքում Սահմանադրության փոփոխված գլուխները կհանձնվեն հանրության դատին