Ուրիխանյանը բացատրություն կպահանջի նախարարից
02/06/2015 09:05

Ուրիխանյանը բացատրություն կպահանջի նախարարից

«Հրապարակում» կարդում ենք. «Ընդդիմադիր ուժերի  մարաթոնը սկսված է։ Նորաստեղծ «Ալյանս» կուսակցությունն առավել ակտիվ է սոցիալական հարցերում: Կուսակցության  ղեկավար Տիգրան Ուրիխանյանը գրավոր դիմել է ՀՀ վարչապետին, պահանջելով հանձնարարել էներգետիկայի նախարարին՝ բացատրություն տալ ՀԷՑ-ում տեղի ունեցած «գողության» վերաբերյալ իր հայտարարության առթիվ, տեղեկություններ և փաստեր տրամադրել իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու, մեղավորներին պատժելու նպատակով:

«Ալյանս» կուսակցության երիտասարդական թևն էլ դիմելու է Երևանի քաղաքապետարան՝ հունիսի 10-ին, ժամը 17:00-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ՀՀ կառավարության և էներգետիկայի նախարարության առջև բողոքի ակցիա կազմակերպելու համար»:

Ուրիխանյանը բացատրություն կպահանջի նախարարից