Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է Արևմտյան Հայաստանում հայկական կրթօջախներ հիմնել
02/06/2015 09:19

Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է Արևմտյան Հայաստանում հայկական կրթօջախներ հիմնել

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստան է մեկնել այնտեղ երկարաժամկետ գործունեություն սկսելու նպատակով: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արևմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ:

Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, և եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի և բնակություն կհաստատի Արևմտյան Հայաստանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդի» հետ զրույցում վերը բերված լուրերի առնչությամբ ասել է. «Րաֆֆին կվերադառնա, ձեր բոլոր հարցերը կուղղեք իրեն»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է Արևմտյան Հայաստանում հայկական կրթօջախներ հիմնել