Ժոզեֆ Բլատերը հրաժարական տվեց
03/06/2015 10:50

Ժոզեֆ Բլատերը հրաժարական տվեց

ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը, ով օրերս 5-րդ անգամ վերընտրվել էր իր պաշտոնում, հայտարարել է իր հրաժարականի մասին:

Հիշեցնենք, որ Բլատերը ՖԻՖԱ-ի ղեկին կանգնած էր 1998թ.-ից:

- «Ես հրատապ ժողով կգումարեմ նոր նախագահի ընտրությունների համար: Ես չեմ մասնակցի դրանց: Ինձ համար թանկ է ՖԻՖԱ-ն, այդ պատճառով ես գնացի այս քայլին»,- ասել է Բլատերը:

Արտահերթ նիստը հրավիրվելու է մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մինչ այդ Բլատերը շարունակելու է գլխավորել կառույցը:

 

Ժոզեֆ Բլատերը հրաժարական տվեց