Հայկական Triada Studio-ն արժանացել է Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին
09/06/2015 12:33

Հայկական Triada Studio-ն արժանացել է Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին

Հայկական Triada Studio-ն արժանացել է Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին՝ ս.թ. հունվարին թողարկված Shadowmatic  համակարգչային խաղի համար: Այս մասին տեղեկանում ենք ընկերության facebook-յան էջից:

Մրցանակաբաշխությունը կայացել է հունիսի 8-ին ԱՄՆ-ում: Shadowmatic-ից բացի Apple Design Awards-ին են արժանացել ևս 9 ընկերություններ տարբեր երկրներից:

Նշենք, որ  Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուց. ծրագրավորող Բագրատ Դաբաղյան, դիզայներ Արսեն Ավոյան, կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան և Արա Աղամյան:

Հայկական Triada Studio-ն արժանացել է Apple ընկերության ամենամյա Apple Design Awards մրցանակին