Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ երկրպագուները երթ են անցկացնելու
09/06/2015 12:45

Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ երկրպագուները երթ են անցկացնելու

 Հունիսի 13-ին, ժամը 20.00-ին «Հանրապետական» ստադիոնում տեղի է ունենալու Եվրո-2016-ի որոկավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:

Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժումը առաջարկում է մրցավեճից առաջ մասնակցել միասնական երթի: Հայտարարության տեքստը ստորև.

«Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին (կարևոր չէ` որ տրիբունայի տոմս եք գնել) հունիսի 13-ին, ժամը 16:30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակին կից Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ` մասնակցելու երկրպագուների միասնական մեծ երթին դեպի մարզադաշտ:

Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ՝ մարզադաշտի տրիբունաները կարմիր ներկելու համար:

Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով:

Երթը կմեկնարկի 17:45-ին, խաղի սկիզբը` 20:00-ին է»:
 

Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ երկրպագուները երթ են անցկացնելու