22/06/2015 13:32
Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհին ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում. Լուսանկարներ
Հունիսի 20-ին Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի Սոթքի տեղամասում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները:
Դրանց հետևել է Aysor.am-ի թղթակիցը:
Տեղամասում ավարտվել են հողային աշխատանքները՝ կատարվել է նախապես եղած ճանապարհի լայնեցում:
Լրագրողների հետ զրույցում ճանապարհի շինարարության վրա աշխատող Գենա Զաքարյանը նշեց, որ այս օրերին նախնական տվյալներով կասֆալտապատվի ևս 2 կմ:
Նշենք, որ նախորդ տարվա նոյեմբերին այս հատվածքում ասֆալտապատ էր 10,8 կմ հատված:
Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհը Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի համար կլինի այլընտրանքային՝ դառնալով Հայաստանն Արցախին կապող երկրորդ ուղին:
Այն կարևորագույն ռազմավարական ու տնտեսական նշանակություն կունենա հատկապես Արցախի հյուսիսային շրջանների համար:
Ճանապարհը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոնների» արդյունքում հավաքված գումարով:
Վերջնական արդյունքում Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ճանապարհն ունենալու է 116 կմ երկարություն և 10 մ լայնություն, որից երթևեկելի կլինի 7 մ-ը:
Ճանապարհի վերաբերյալ մյուս մանարամասները մեր նախորդ անդրադարձերից մեկում: