23/06/2015 12:26
Փաշինյան. Նրանց հնարավոր կարգավիճակն է՝ կա՛մ կասկածյալ, կա՛մ վկա
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս պահին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բաժանմունքում է: Լրագրողների հետ զրուցում պատգամավորն ասաց, որ փաստի առիթով հարուցված է քրգործ, հիմա պետք է հարցաքննություն իրականացնեն:
«Նրանց կարգավիճակը պետք է ճշգրտել, քանի որ քրգործ է հարուցված, պետք է կարգավիճակները ճշգրտվեն: 3 ժամից հետո պետք է կարգավիճակը ճշգրտվեն, նրանց հնարավոր կարգավիճակն է՝ կա՛մ կասկածյալ, կա՛մ վկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ տևական ժամանակ է պատգամավորը դռան մոտ էր և նրան ու որևէ այլ մեկին թույլ չէեն տալիս ներս մտնել: Այս պահին ՀԱԿ պատգամավորը բարձրացել է 3-րդ հարկ, որտեղ պահվում են վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ցուցարարները: