25/06/2015 12:10
Հրավեր վարչապետին. Եթե այդքան տղամարդկություն ու խիզախություն ունի թող գա այստեղ խոսենք
«Խնդրում եմ իմ առջև չասել վարչապետի անունը, որովհետև երկիրը վարչապետ չունի: Ես վարչապետ չեմ ճանաչում»: Այս մասին «Ազատության» ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությանը: Նշենք, որ կառավարության նիստում վարչապետը հայտարարել էր, թե սակագնի բարձրացման որոշման կասեցում չի լինի:
Նրա խոսքով՝ վարչապետի հաստիք թեև գոյություն ունի, բայց այնտեղ այնպիսի մարդ չկա, որ կկարողանա համակարգի ու ղեկավարի կառավարությունը.
«Մեր պահանջը տեսնում եք որտեղ է: Այնպես որ առհասարակ ինչ է խոսել այդ անձնավորությունը, խոսել կամ ասել ինչ-որ 1400 դրամից… Ես կխնդրեմ, որ երեկոյան այդ անձնավորությունը համենա այստեղ , ես իրան հրավիրում եմ այստեղ, երկխոսության: Եթե այդքան տղամարդկություն ու խիզախություն ունի թող գա այստեղ խոսենք»,- հայտարարեց Վ.Շուշանյանը՝ ավելացնելով, թե թող գա այդքանը ժողովրդի առաջ կանգնի ու ասի, թե ՝ «ժողովուրդ ջան, սուբսիդավորելու ենք, հիմնավորված է ամեն ինչը»: Ակտիվիստը կրկնեց՝ եթե այդքան խիզախությունը կհերիքի, կսկսեմ մի փոքր հարգել, բայց այս պահին նա հարգանքի արժանի մարդկային հատկանիշ չունի: