25/06/2015 17:26
Նախարար. Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում ներառված չէ սուբյեկտիվ որևէ երևույթ
Նրա խոսքով՝ սակագնի բարձրացումը ունի օբյեկտիվ հիմք և բոլորն՝ ամբողջ հասարակությունը, խնդիր ունի հասկանալու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման հիմքում դրված առկա օբյեկտիվ իրողությունները:
«Վստահաբար ասում եմ, որ կառավարությունը, պատկան մարմինները իրականացրել են անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի սակագինը չբարձրանա»,- ասել է նա՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հիմքում ներառված չէ սուբյեկտիվ որևէ երևույթ:
Ի պատասխան հարցին՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար սուբսիդավորելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացու՞մը, դրանով հավելյալ ծախս չեն դնում այդ խավին չպատկանող քաղաքացիների վրա, Ա. Ասատրյանն ասել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցությունը ամբողջ հասարակության խնդիրն է: