25/06/2015 10:47
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում՝ ոստիկանապետի հետ զրույցից
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը առանձնազրույց ունեցան Բաղրամյան պողոտայում:
Զրույցից հետո Ն. Փաշինյանը որոշակիորեն մանրամասնեց զրույցը: Նա ասաց, որ և ինքն է նկատել, և ոստիկանապետը փոխանցեց, որ նախօրեին Բաղրամյան պողոտայի որոշ հատվածներում եղել են ալկոհոլ օգտագործած անձինք, ինչն անցանկալի է, «նա ասաց, որ եթե նրանք ինչ որ այլ բան անեն և ոստիկանության կողմից բերման ենթարկվեն, մյուս ցուցարարների կողմից այլ կերպ կընկալվի դա»:
Նրանք զրուցել են նաև ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնի ուժի մասին: Պատգամավորի խոսքով, ինչպես Վ. Գասպարյանն է ասել, այս պահին 2 գործով ընթանում է ծառայողական քննություն, ինչպես նաև՝ «ոստիկանապետն ասաց, որ չի կարող վերահսկել բոլոր ոստիկաններին»:
Բացի այդ՝ պատգամավորի հետ զրույցում ոստիկանապետը հավաստիացրել է որ լրագրողների նկատմամբ բռնի ուժիկիրառումը կազմակերպված չի եղել, հատկապես որ թիրախում էին հենց ուղիղ եթերն ապահովող տեսախցիկները:
Ինչ վերաբերում է օրեր շարունակ էլէլտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ընթացող հավաքնին, ապա Ն. Փաշինյանն ընդգծեց, որ այն օրեցօր ուժեղանում է.
«Շարժումն ուժեղացել է, այստեղ են գալիս քաղաքակիրթ, պատճաշ մակարդակի անձինք, իսկ դա նշանակում է՝ նրանք ազդակ են ստանում, որ այստեղ քաղաքակիրթ պայքար է ընթանում»: