25/06/2015 19:17
«Ժողովրդի կողմից թալանչիներին». Բաղրամյան ծաղկեպսակ բերվեց
Քիչ առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության մի շարք ակտիվիստներ Բաղրամյան պողոտա ծաղկեսպակ բերեցին, որին վրա գրված է «Ժողովրդի կողմից թալանչիներին»: Ակտիվիստները այն տեղադրեցին ոստիկանական պատնեշի մոտ, վանկարկեցին «Ողորմի», ինչը շարունակում են վանկարնել Բաղրամյան պողոտայում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ անձրևը ամենևին չդատարկեց Բաղրամյան պողոտան, մարդիկ շարունակում են զուռնա-դհոլի տակ պայքարել և սպասում են ընկերներին՝ ցուցարարներին, որոնք պետք է իրենց միանան Ազատության հրապարակից: