25/06/2015 18:47
Լևոն Բարսեղյան. Անապահովներին տրամադրված 2000 դրամը կարելի է ուղղակի նվեր տալ Հովիկ Աբրահամյանին
Տրամադրված 2000 դրամը կարելի է ուղղակի նվեր տալ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին այսօր «Ազատություն» ռ/կ-ի ուղիղ եթերում խոսելով Կառավարության՝ անապահով ընտանիքներին 2000-ական դրամներ տրամադրելու որոշման մասին, ասաց Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Պետք է տալ իրեն, քանի որ հավանաբար իր ունեցած հարստությունը քիչ է: Կառավարությունը խոր մոլորության մեջ է, եթե կարծում է, որ այստեղ 2000 դրամի համար են մարդիկ հավաքվել»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Նա հիշեց, որ 1988 թ.-ին էլ Մոսկվայից ռուսական «Время»-ն ասում էր՝ «кучка армянских экстремистов».
«Հիմա մեր պաշտոնյաների խոսքերը, որ ամեն բան անիմաստ է, սակագինը չի փոխվելու՝ մարդկանց վրա ազդում են այնպես, ինչպես այն ժամանակ՝ մարդիկ դրանից ուղղակի զայրանում են»,- ասաց Լևոն Բարսեղյանն՝ ավելացնելով:
«Հայաստանի իշխանություններն իրականությունից կտրված են ու ապրում են իրենց լուսավոր ակվարիումի մեջ»: