25/06/2015 14:08
Հովհաննես Մանուկյան. Վստահ եմ, որ մենք այս բարդությունը, ցնցումը կանցնենք, ճիշտ լուծում կգտնվի
Պատասխանելով հարցին՝ արդյոք այդ ժամանակ ոստիկանների գործողությունները ոչ համաչա՞փ էին, նա պատասխանեց, որ ծառայողական քննություն է տարվում, որն էլ կտա բոլոր հարցերի պատասխանը և հույս հայտնեց, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն:
«Վստահ եմ, որ մենք կգտնեն բալանսը ժողովրդավարական արժեքների, ազատությունների և մարդկանց իրավունքների ռեալիզացիայի և հասարակական կարգի պահպանության անհրաժեշտության, ազգային անվտանգության որոշակի խնդիրների միջև: Առողջ հասարակություններում այս բալանսը գտնվում է»,-ասաց նա:
Նախարարի խոսքով՝ չի կարող լինել նորմալ և կայուն երկիր, լավ հասարակություն, եթե որևէ հատված ընկճված է, տնտեսություն չի կարող լինել, եթե մարդիկ չեն կարողանում օգտվել սահմանադրական իրավունքից, ազատությունից:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում շարունակվում է հունիսի 22-ից սկսված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի հավաքը: