25/06/2015 11:44
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չի կասեցվի. Վարչապետ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չի կասեցվի: Այսօր այս մասին գործադիրի նիստում հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ էլեկտրաէներգրայի սակագնի բարձրացման հիմնական պատճառներն են՝ սակավաջրություն, ատոմակայանի տուրբինի կանգնեցում՝ երկար ժամանակով, ինչպես նաև ՝փոխարժեքի տատանումներ:
Վարչապետը շեշտեց, որ թիրախային աջակացություն կտրամադրավի խեցելի խմբերին:
«Իշխանությունը պարտավոր է աջակցել սակագնի թանկացման ազդեցությունը մեղմելուն: Խոսքը վերաբերում է առաջին հերթին սոցիալապես անապահով խավին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման արդյունքում յուրաքանչյուևր ընտանիքի համար միջին ամսեկան լրացուցիչ ծախսը միայն էլեկտրաէներգիայի սպառմամբ պայմանավորված կկազմի շուրջ 1400 դրամ»,- ասաց վարչապետը, հավելելով, որ անապահով ընտանքիների նսպատի չափը կդառնա 24 հազար դրամ:
Հովիկ Աբրահամյանը դիմեց նաև Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահին` մշտական հսկողություն սահմանել դաշտում, որպեսզի սակագնի բարձրացման պատրվակով սպառողական գների բարձրացման փորձերը կանխվեն: