25/06/2015 09:04
Չայկայի ու Կոստանյանի հարաբերությունները ջերմացել են
«Հրապարակի» տեղեկություններով՝ վերջին շրջանում ՌԴ դատախազ Յուրի Չայկայի և ՀՀ դատախազ Կոստանյանի հարաբերությունները շատ են ջերմացել:
«Աղվան Գառնիկիչի վաղեմի բարեկամ Չայկան սկզբում բավականին սառն էր վերաբերվում ՀՀ երիտասարդ դատախազին, որը Պերմյակովի գործի հետ կապված ամբիցիոզ հայտարարություններ էր արել, սակայն «մոտիկից» ծանոթանալով նրա հետ Մոսկվայում, ապա՝ Յալթայի սեփական ամառանոցում հյուրընկալելուց հետո, Չայկան փոխել է վերաբերմունքը՝ փոխելով նաև Պերմյակովի գործի նկատմամբ վերաբերմունքը: Եվ Պերմյակովի դատավարությունն էլ տեղի կունենա հենց այդ կոնտեքստում»,-գրել է թերթը։